Վիսենտե Մորենոն հեռացվել է «Էսպանյոլի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մորենոն գլխավորել է «Էսպանյոլը» 2020 թվականի օգոստոսին։
Նրա գլխավորությամբ թիմը նվաճել էր Լա լիգայի ուղեգիր։
Իսպանիայի ընթացիկ առաջնության 36–րդ տուրից հետո «Էսպանյոլը» 40 միավորով 13–րդն է։
























































