Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մոտ ժամանակներս կարող է նոր պայմանագիր կնքել թիմի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը:
Աղբյուրի փոխանցմամբ, իսպանական ակումբը պատրաստ է 34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մինչև 2024 թվականը: Բենզեմայի գործող պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2023 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման և դարձել է 15 գոլային փոխանցման հեղինակ: