Ժերար Պիկեն կիսվել է Եվրոպայի Սուպերլիգայի մասին իր կարծիքով.
«Իմ կարծիքով՝ Իսպանիայում այս հարցը շատ քաղաքական է դարձել։ Մամուլը վերահսկվում է տարբեր մարդկանց կողմից, ովքեր սատարում են Սուպերլիգային։ Դա նույնը չէ, ինչ Մեծ Բրիտանիայում, որտեղ, ինչպես տեսա, մարդիկ դեմ էին Սուպերլիգային: Հիմա ինձ թվում է, որ ամեն ինչ կանգ է առել։
Կարծում եմ, որ նման գաղափարները ոչնչացնում են ֆուտբոլը, քանի որ դրանից կշահեն միայն թոփ ակումբները։ Բայց այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Սևիլիան», «Վալենսիան» կկործանվեն:
Ես կարող եմ հասկանալ, թե ինչու են թոփ-ակումբները նման քայլի գնում։ Սեփականատերերը ցանկանում են, որ իրենց ակումբներն ավելի արժեքավոր դառնան։ Չեմ կարծում, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» ճիշտ են վարվում։ Այո, այս կարծիքով ես դեմ եմ իմ ակումբին, բայց ես լիովին հասկանում եմ «Բարսելոնայի», «Ռեալի» և «Յուվենտուսի» դիրքորոշումը, որոնք դեռ պաշտպանում են այս գաղափարը։ Բայց երկրպագուների տեսանկյունից սա լավագույն տարբերակը չէ»,- ասել է «Բարսելոնայի» պաշտպանը The Overlap-ին։