«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է Ժոզե Մոուրինյուի՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ եղած օրերի հիշողություններով։
«Յուրաքանչյուր մամուլի ասուլիսի ժամանակ նա ավելի ու ավելի շատ էր խոսում, և գուցե դա չափազանց շատ էր Գվարդիոլայի համար, քանի որ դա պատերազմ էր, որը կապ չուներ ֆուտբոլի հետ:
Մոուրինյուն փչացրել է հարաբերությունները թիմերի խաղացողների միջև, քանի որ նա այնպես է մտնում բոլորի գլխի մեջ, որ եթե նա քեզ ասում է, որ ատում ես մեկին, դու հավատում ես նրան:
Հավաքականում ես ողջունեցի Իկեր Կասիլյասին, բայց նա ինձ հետ չխոսեց։ Մեզ անհրաժեշտ էր մարզումներ անցկացնել «Ռեալի» և «Բարսելոնայի» խաղացողների միջև, որպեսզի վերականգնեինք հարաբերությունները, լավ մթնոլորտ ստեղծեինք հավաքականի հանդերձարանում և տիտղոսներ նվաճենք»,- ասել է Պիկեն The Overlap-ին տված հարցազրույցում:
Մոուրինյուն Մադրիդի «Ռեալի» հետ նվաճել է երեք տիտղոս՝ Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ և Իսպանիայի սուպերգավաթը։