«Բարսելոնան» հետաքրքրված է «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, խաղացողը, ում պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը, կարող է հեռանալ Անգլիայից։ Նա ցանկանում է խաղալ Լա Լիգայում, և «Բարսելոնան» նրա համար ամենահետաքրքիր տարբերակն է։
«Բարսելոնայի» աղբյուրները հաստատում են, որ ակումբն իսկապես դիտարկում է Մանեին հրավիրելու տարբերակը։
Կատալոնացիները գիտեն, որ Սադիոն ցանկանում է խաղալ Իսպանիայի առաջնությունում, քանի որ կարծում է, որ Իսպանիայում կավելանան «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորությունները։