Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Լա լիգայի 35-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունը (0-1).
Հանդիպումն անցկացվեց Վանդա Մետրոպոլիտանո մարզադաշտում, միակ գոլը 40-րդ րոպեին խփեց Յանիկ Կարասկոն, ով իրացրեց 11 մետրանոցը։
«Հիմա քննադատելու ժամանակը չէ։ Առաջին խաղակեսում մենք գոհ չէինք խաղից, քանի որ ունեինք բազմաթիվ ոչ ճշգրիտ փոխանցումներ: Նման հանդիպումներում շատ կարևոր է հոգեբանական բաղադրիչը։ Երբեմն սա կրիտիկական է: Այս առումով առավելություն ուներ «Ատլետիկոն»: Մեզ միավորներ պետք չէին, բայց պետք էր լավ խաղ ցուցադրել։
Լավ խաղ էր հատկապես երկրորդ խաղակեսում, երբ մոտ էինք հաշիվը հավասարեցնելուն: Մեր առաջնահերթ խնդիրն էր խուսափել խնդիրներից, իսկ այն խաղացողներին, ովքեր այդքան շատ չեն խաղացել՝ խաղաժամանակ ապահովելը։ Այդպես կլինի նաև հաջորդ հանդիպումներում»,- իտալացու խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։