«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու «սերուցքայինների» խաղացող Գարեթ Բեյլը թիմակիցների հետ չի տոնել թիմի չեմպիոնությունը։
«Բեյլը նույնիսկ չէր կարողանում քայլել, երբ մենք նշում էինք չեմպիոնությունը։ Նա վնասվածք ունի։ Եթե նա նորմալ վիճակում լիներ, իր թիմակիցների հետ կլիներ»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։