«Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել «Լիդսի» հարձակվող Ռաֆինյային: Այս մասին հայտնում է goal.com-ը:
Կատալոնական ակումբը պատրաստվում է այս ամառ առաջարկ անել բրազիլացու տրանսֆերի համար: Ռաֆինյան ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա, ուստի նա կխնդրի Լիդսին բաց թողել իրեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։