Կառլո Անչելոտին պատմել է, թե ինչպես է մոտիվացրել «Ռեալի» ֆուտբոլիստներին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ։
Մադրիդյան ակումբը սեփական հարկի տակ հաղթեց «քաղաքաբնակներին» (3:1) և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ հաղթելով ընդհանուր հաշվով (6:5):
Պատասխան կիսաեզրափակչից առաջ «բլանկոսների» մարզչական շտաբը ֆուտբոլիստներին ցուցադրել է տեսանյութ՝ նվիրված թիմի այս մրցաշրջանի քամբեքներին։
«Տեսանյութում կային բոլոր քամբեքները, որոնք մենք արել ենք այս մրցաշրջանում, և դրանք ութն են: Տեսանյութն ավարտվում էր այս խոսքերով. «Եվս մեկը չի բավականացնում»:
Մենք դա կարողացանք անել»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն։