ՖԻՖԱ-ն պատժել է Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիային Եգիպտոսի հետ կայացած խաղում խախտումների համար, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական էջը:
ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆում սենեգալցիները տանը հաղթեցին եգիպտոսցիներին (1:1 ընդհանուր, 3:1՝ 11-մետրանոցներով) և դուրս եկան մրցաշարի եզրափակիչ:
Սենեգալցի երկրպագուները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ լազեր էին արձակել եգիպտոսցի ֆուտբոլիստների դեմքերին: Արդյունքում եգիպտացիները երեք հարվածի ժամակ վրիպեցին։
Եգիպտոսը մրցակցի երկրպագուների պահվածքի պատճառով վերախաղարկում էր խնդրել։
ՖԻՖԱ-ն, դիտարկելով մի շարք խախտումներ, բացի լազերների կիրառումից, սահմանափակվել է 175 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքով և Սենեգալի հավաքականի մեկ խաղով առանց հանդիսականների անցկացնելով։