Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ճապոնացի կիսապաշտպանը հաղթական գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ կիսաեզրափակիչ առաջին խաղում։
Բացի Կամադայից, Եվրոպա լիգայի շաբաթվա խաղացողի կոչմանը հավակնել են Ջիբրիլ Սոուն (Ֆրանկֆուրտի Այնտրախտ), ինչպես նաև Մարսել Հալստենբերգն ու Անխելինոն «ՌԲ Լայպցիգից»։