Իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Նիկոլա Սանսոնեն մեկնաբանել է իր խփած գնդակը «Ինտերի» դարապասին.
Ա Սերիայի խաղում «Բոլոնիան» 81-րդ րոպեին կիսապաշտպանի գնդակի շնորհիվ հաղթեց միլանյան ակումբին 2:1 հաշվով:
«Հուսով եմ՝ Մալդինին (Միլանի տեխնիկական տնօրեն) կամ «Միլանից» ինչ-որ մեկը տեսել է սա և այս խաղը:
Միգուցե նրանք ինձ շնորհակալություն հայտնեն և ինձ վարձակալությամբ վերցնեն, և ես կարողանամ խաղալ Չեմպիոնների լիգայում»,- ասել է Սանսոնեն Sky Sport Italia-ին:
Այս գոլը մեծ նշանակություն կարող է ունենալ Իտալիայում չեմպիոնական մրցավազքի վրա: Այժմ «Միլանը» 2 միավորի առավելություն ունի «Ինտերի» նկատմամբ: