«Վիլյառեալի» կիսապաշտպան Էտյեն Կապուն, ով նախկինում հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականում, խոստովանել է, որ ֆուտբոլ չի դիտում։
«Դա ինձ օգնում է ավելի լավ պահել հավասարակշռությունս և ավելի ազատ խաղալ: Դա ինձ երբեք չի հետաքրքրել, այդպես է եղել իմ ողջ կարիերայի ընթացքում։ Ես ոչ մի հանդիպում չեմ դիտում. միգուցե, երբեմն՝ 8 տարեկան որդուս հետ, ով սկսել է ֆուտբոլ խաղալ և ստիպում է ինձ դիտել հանդիպումները… բայց դա ինձ համար ձանձրալի է (ծիծաղում է):
Շատ խաղացողներ կան, որոնց ես չեմ ճանաչում։ Իմ թիմակիցները հաճախ ծիծաղում են ինձ վրա։ Ասում են՝ ի՞նչ նկատի ունես, որ այս խաղացողին չես ճանաչում։ Ամեն ինչ այն պատճառով, որ ես ֆուտբոլ չեմ դիտում և չունեմ սոցիալական ցանցեր։ Ես հեռում եմ այս ամենից»,- ասել է Կապուն L’Equipe-ին:
Մեկ շաբաթ առաջ «Վիլյառեալը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ (1:0) Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի 1-ին խաղում։ Այսօր թիմերը երկրորդ անգամ կհանդիպեն Մյունխենում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: