«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է SPORT-ը։
Աղբյուրի համաձայն՝ բացի մյունխենյան թիմից, խաղացողով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Արսենալը»:
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ի համաձայն՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թվականին։