Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է շագանակագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ունեցած հաջողությունների մասին։
Հիշեցնենք, որ հիվանդությունը մասնագետի մոտ հայտնաբերել է 2020թ.։ Մի քանի ամիս անց մարզիչը սկսել է բուժման կուրսը։
Վան Գալը խոստովանել է, որ թերապիան արդյունք է տալիս։ «Ես անցել եմ ամեն ինչի միջով։ Ես ճառագայթային թերապիայի 25 սեանս եմ անցել: Հետո ես ստիպված էի սպասել հինգ կամ վեց ամիս, որպեսզի տեսնեմ, թե արդյոք դա ինչ-որ օգուտ կտա: Աշխատեց»,- ANP-ին ասել է 70-ամյա մարզիչը:
Նիդեռլանդների հավաքականն Աշխարհի առաջնությունում կխաղա Քաթարի, Սենեգալի և Էկվադորի հետ նույն խմբում։ Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո Լուի վան Գալը կհեռանա մեծ ֆուտբոլից․ նրա փոխարեն արդեն նշանակվել է Ռոնալդ Կումանը։