Շոտլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի հավաքականը չպետք է մասնակցի ԱԱ-2026-ի որակավորման փուլին և ուղիղ ուղեգիր ստանա, եթե չկարողանա խաղալ ԱԱ-2022-ի ընտրական փլեյ-օֆֆում։
«Ես չգիտեմ՝ ինչ անել, բայց դուք պետք է մեծ հարգանքով վերաբերվեք ուկրաինացի խաղացողներին և ֆուտբոլային ասոցիացիային։ Նրանք մեղավոր չեն, որ նրանք այն իրավիճակում են, որում գտնվում են։ Թիմի մեծ մասն այնտեղ չի խաղում։ Նրանք խաղում են այլ տեղ, բայց ունեն ընտանիքներ, որոնք ծանր հարված են ստացել: Ես անարդար եմ համարում նրանց վրա ցանկացած ձևով ճնշում գործադրելը։
Միգուցե արժե ձիթապտղի մի փոքրիկ ճյուղ առաջարկել և ասել, որ կարող են հաջորդ Աշխարհի առաջնությունում խաղալ առանց որակավորման: Դա կլինի նրանց հանդեպ իմ հարգանքը ցույց տալու միջոց»,- Դալգլիշի խոսքերն է մեջբերում Daily Record-ը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆում Ուկրաինայի հավաքականը պետք է խաղա Շոտլանդիայի հետ։