Կևին դե Բրյույնեն, որը բացել է ԱՊԼ 32-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղի հաշիվը, իր 6-րդ գոլը խփեց վերջին 6 խաղում։
Բելգիացին գոլի հեղինակ դարձավ՝ տուգանային հրապարակից գրավելով մրցակցի դարպասը։ Մինչ ցանցում հայտնվելը գնդակը դիպավ մերսիսայդցիների պաշտպան Ժոել Մատիպի ոտքին։
Ընթանում է խաղի երկրորդ կեսը, հաշիվը 2-2 է։
«Սիթիի» կազմում դե Բրյույնեից բացի գոլի հեղինակ է դարձել Գաբրիել Ժեզուսը, իսկ լիվերպուլցիների կազմում աչքի են ընկել Դիոգո Ժոտան ու Սադիո Մանեն։