Գվինեա-Բիսաույի հավաքականը Պորտուգալիայում կայացած ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթել է Հասարակածային Գվինեային։
Գվինեա-Բիսաույի ազգային թիմի կազմում իր նորամուտն է նշել «Ալաշկերտի» ռմբարկու Ժոզե Էմբալոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հարձակվողը փոխարինման է մտել ընդմիջմանը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Գվինեա-Բիսաուի հավաքականի հաջորդ մրցակիցը կլինի Անգոլայի ընտրանին։ Այդ հանդիպումը ևս կկայանա Պորտուգալիայում։