Մարտի 21-ին կայացավ ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման B լիգայի երկրորդ խմբի Հայաստան-Լատվիա հանդիպումը։
Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0-2 հաշվով։
Հյուրերի կազմում առաջին խաղակեսում հաշիվը բացեց Վուշկանեն։ Երկրորդ խաղակեսում Լատվիայի հավաքականի առավելությունը կրկնապատկեց նույն Վուշկանեն՝ ձևակերպելով դուբլ։
Այսպիսով Հայաստանի հավաքականն առանց վաստակած միավորի է ավարտում մրցաշարը։ Նախորդ խաղում մեր ընտրանին զիջել էր Թուրքիայի հավաքականին 0-4 հաշվով։ Վերջիններս վաստակած 6 միավորով դարձան B խմբի հաղթող և դուրս եկան հաջորդ փուլ։ Լատվիան ունի 3 միավոր և կխաղա հաջորդ փուլ դուրս գալու համար փլեյ-օֆֆում։