Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Նորավանք» — «Նոա» խաղից հետո տանտերերի դարպասապահ Հենրի Ավագյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսեց հաղթանակի, այս տարվա խաղերում կորցրած միավորների, հավաքական հրավիրելու, ինչպես նաև «Արարատի» հետ կայանալիք գավաթային խաղի սպասելիքների մասին.
«Սկզբում գոլ բաց թողեցինք, բայց հետո մարզչի առաջադրանքները կատարեցինք ու հաղթեցինք մրցակցին: Կարծում եմ, որ խաղակցվածության խնդիր կար, բայց հիմա լավ ենք հասկանում մեկս մյուսին, ու այսօրվա արդյունքը վկայում է դրա մասին»,-ասաց Ավագյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: