Մարտի 9-ին Արցախյան երկրորդ պատերազմի հերոս, Արիության մեդալակիր Սիմոն Իսրայելյանը կդառնար 36 տարեկան։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդվում է՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակցի ծննդյան տարեդարձի առթիվ կանցկացվի ընկերական հանդիպում` վետերան ֆուտբոլիստների միջև։ Սիմոն Իսրայելյանի անունը կրող գավաթը կվիճարկեն «Ուրարտուի» և Հայաստանի վետերանների թիմերը։
Հանդիպումը կկայանա «Ուրարտու-5» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14։00-ին։
Մուտքն ազատ է։