«Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը կորցրել է իր կարողության մոտ 80%-ը, հայտնում է Match TV-ն՝ մեջբերելով իր աղբյուրին։
Ֆեդունի ֆինանսական վիճակի վրա ազդել են շուկաների ներկայիս իրավիճակը և Lukoil-ի բաժնետոմսերի անկումը Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին։
Դեկտեմբերին Ֆեդունը 11,67 միլիարդ դոլար կարողությամբ ընդգրկվել է 2021 թվականի Ռուսաստանի ամենահաջողակ գործարարների տասնյակում։
2021 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով միայն Lukoil-ի զուտ շահույթը կազմել է 539,7 միլիարդ ռուբլի։