ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնվել է «Լոս Անջելես Գելեքսիի» դիտակետում, հայտնում է Footmercato-ն:
ՊՍԺ-ի կազմում իսպանացի պաշտպանն այս մրցաշրջանում անցկացրել է հինգ հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:
Տարբեր վնասվածքների պատճառով խաղացողը բաց է թողել 29 հանդիպում։
Ռամոսի և ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Խաղացողի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 8 միլիոն եվրո։