Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով վարձավճարով է հանդես գալիս «Ռեալ Սոսյեդադի» կազմում, հայտարարել է, որ նախատեսում է հաջորդ մրցաշրջանում մնալ բասկյան ակումբում.
«Սա է ծրագիրը, ոչինչ չի փոխվել, բացարձակապես ոչինչ: Ես շատ երջանիկ եմ այստեղ և կենտրոնացած եմ ներկայի վրա»,- մեջբերում է Էդեգորին Managingmadrid-ը:
Հիշեցնենք, որ անցած ամիս Էդեգորը ճանաչվեց 2019 թվականի լավագույն նորվեգացի ֆուտբոլիստ: