Մադրիդի «Ռեալը» դժգոհ է իր հանդիպումների ժամանակ մրցավարների աշխատանքից։
Պաշտպան Մարսելոն հեռացվեց Իսպանիայի գավաթի «Էլչեի» դեմ խաղում (2-1), իսկ կիսապաշտպան Տոնի Կրոսը վիճելի դեղին քարտ ստացավ։ Երեկ Լա Լիգայի նույն «Էլչեի» հետ խաղում կայացվեցին որոշումներ, որոնք ևս չբավարարեցին մադրիդյան ակումբին, սակայն «Ռեալը» նախընտրում է այս հարցի շուրջ քննարկումները չհրապարակել։
Օրինակ, երեկ գնդակը դիպավ մրցակցի պաշտպան Գոնսալո Վերդուի ձեռքին։ Վիճահարույց դրվագ է եղել նաև հյուրերի տուգանային հրապարակում կիսապաշտպան Էդեն Ազարի դեմ կոպիտ խաղի հետ կապված։
«Ամեն ինչ այնպես է, ինչպես կա, և ոչինչ չի փոխվի։ Կրկին երկու սխալ, բայց ամեն ինչ կանցնի աննկատ, քանի որ «Ռեալը» բողոքելու իրավունք չունի։ Մենք ոչինչ չենք հասկանում»,- ակումբի ներկայացուցչի (ում անունը չի նշվում) խոսքերն է մեջբերում Marca-ն:
«Ռեալին» նյարդայնացնում է ստեղծված իրավիճակը. ակումբն չի բավարարում այն, որ երեկ «Էլչեն» ժամանակ ձգելով խաղաց, իսկ մրցավարը փոխհատուցեց ընդամենը 4 րոպե։ Սա առաջին անգամը չէ, որ նման իրավիճակ է տեղի ունենում. «Ռեալի» աշխատակիցները հաճախ են կարծում, որ խաղերում կորցրած ժամանակը ամբողջությամբ չի փոխհատուցվում։ Օրինակ, մադրիդցիները նման կարծիք ունեին նաև Լա լիգայի «Օսասունայի» հետ հանդիպման մասին (0-0):