«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը նոր պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ, հայտնում է թիմի կայքը։
48-ամյա դանիացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Նաև ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է գլխավոր մարզչի օգնական Բրայան Ռեյմերը։
Ֆրանկը «Բրենտֆորդը» գլխավորում է 2018 թվականի հոկտեմբերից, նախորդ մրցաշրջանի արդյունքներից հետո դանիացի մասնագետի թիմը դուրս եկավ Պրեմիեր լիգա։
23 խաղից հետո «Բրենտֆորդը» 23 միավորով 14-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։