Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Լա Լիգայի 22-րդ տուրի «Էլչեի» հետ խաղում Կարիմ Բենզեմայի ստացած վնասվածքի, ինչպես նաև Էդեր Միլիտաոյի մասին:
«Մենք վաղը կգնահատենք Բենզեմայի վիճակը, սա այն վնասվածքը չէ, ինչ եղել էր «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում։ Հուսով եմ, որ նա շուտով կվերադառնա»:
Միլիտաոյի մասին՝ որպես Ռամոսի ժառանգ
«Ռամոսը շատ գոլեր խփեց, ես այդ մասին չեմ խոսի։ Միայն մեկը ես շատ լավ հիշում եմ (2014 թվականին`Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչի վերջին րոպեներին Ռամոսի խփած գնդակի մասին):
Ռամոսը մեծ հաջողությունների է հասել: Ես նրան միշտ ասել եմ, որ նա հիանալի հարձակվող կլինի։ Միլիտաոն պետք է սովորի, նա կարող է ավելի ուժեղանալ և զարգանալ ու Ռամոսի պես հաջողակ լինել: Նա մեծ որակներ ունի, որոնք թույլ կտան բարձունքների հասնել», Անչելոտիի խոսքերն է փոխանցում Bernabeu Digital -ը:
«Ռեալ Մադրիդ»- «Էլչե» հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով: