«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (2-3).
«Ռեալի» դեմ մենք վատ չխաղացինք: Ինձ համար տխուր է ասելը, որ մենք հպարտ ենք այն խաղով, որում պարտվեցինք «Ռեալին», քանի որ պարտությունները «Բարսելոնայում» պետք է միայն հիասթափություն առաջացնեն:
Մեր նպատակը Չեմպիոնների լիգայում հայտնվելն է: Տեսնենք՝ որ տեղով կկարողանանք դա անել»,- դե Յոնգի խոսքերն է փոխանցում Мarca-ն:
Դե Յոնգը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է դարձել 2019 թվականի ամռանը, ուր տեղափոխվել է «Այաքսից» 86 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նիդերլանդցի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Դե Յոնգի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականին: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը 70 մլն եվրո է գնահատում: