«Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյայի ծառայություններով, որն ընթացիկ մրցաշրջանում վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Սաութհեմփթոնում»: Այս մասին հայտնում է Football Insider-ը:
20-ամյա Բրոյան, որին «Սաութհեմփթոնը» վարձակալել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ առանց գնման իրավունքի, ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Ալբանացի ֆուտբոլիստը նաև անգլիական լիգայի Գավաթի 2 խաղում 2 գոլի հեղինակ է դարձել:
Բրոյան «Չելսիի» սան է: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2026 թվականին: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը 9 մլն եվրո է գնահատում: