Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մտադիր է եվրոպական թիմ տեղափոխվել, եթե ստիպված լինի հեռանալ լոնդոնյան թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է The Athletic-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Նասրը» ցանկանում է վարձակալել գաբոնցի ֆուտբոլիստին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, իսկ հետո գնալ նրա տրանսֆերն «Արսենալից» մոտ 8 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Օբամեյանգը զրկվեց «Արսենալի» ավագի թևկապից: Ակումբում նման որոշում կայացրեցին կարգապահականա կոպիտ խախտման համար: Այդ իսկ պատճառով շշուկներ տարածվեցին, որ հարձակվողը հունվարին կարող է հեռանալ «Արսենալից»:
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգն ԱՊԼ-ի 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: