«Ջենոայի» և Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն համաձայնել է գլխավորել Լեհաստանի հավաքականը, գրում է Tribuna.com-ը՝ հղում տալով vZbirna-ին։
Լեհաստանի ֆուտբոլային միությունը և ուկրաինացի մարզիչը պայմանավորվել են պայմանագրի բոլոր կետերի շուրջ։
Ուկրաինացին տարեկան կստանա 2,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Միջոցների մի մասը կվճարի Լեհաստանի ֆուտբոլային միությունը, մնացածը՝ հովանավորները։
Մնում է համաձայնեցնել «Ջենոայի» հետ պայմանագրի նրբությունները։ Հիշեցնենք, որ Շևչենկոն պայմանագրով մնաց ջենովական ակումբի հետ, սակայն հեռացվեց թիմի հետ աշխատանքից։ Ուկրաինացին աշխատավարձ կստանա, քանի դեռ չի խզել պայմանագիրը՝ հաշվարկված մինչև 2024 թվականի ամառ։
Հաղորդվում էր, որ Լեհաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 31-ին, իսկ Շեւչենկոն այս պաշտոնի գլխավոր թեկնածուն է։
Մարտի 24-ին Լեհաստանի հավաքականը ԱԱ-2022-ի որակավորման փուլի փլեյ-օֆֆի հանդիպում կանցկացնի Ռուսաստանի դեմ։