ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Լիգա 1-ի 22-րդ տուրի՝ «Ռեյմսի» դեմ խաղը (4-0).
«Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի առաջին կեսում մեր ցուցադրած խաղի մասին: Կնշեմ, որ թիմը լավ խաղ անցկացրեց: Մենք պետք է հաղթանակ տանեինք ու կարողացանք 3 միավոր վաստակել: Մենք կարծում էինք, որ «Ռեյմսն» ավելի խորքից կխաղա պաշտպանությունում, այդ իսկ պատճառով պետք է հարմարվեինք: Արդյունքում մենք 4-0 հաշվով հաղթանակ տարանք:
Ես ուրախ եմ Մարկո Վերատիի համար: Լավ է, որ նա գոլ խփեց: Ինչ վերաբերում է Մբապեին, այս շաբաթ մենք որոշեցինք նրանք պահել, բայց նա իրեն լավ էր զգում: Ակնհայտ է, որ առաջին 60 րոպեից հետո նրան ռիթմը չբավականեցրեց: Նա մի փոքր հոգնել էր: Մենք նախընտրեցինք փոխարինել նրան, որպեսզի ռիսկի չդիմենք»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը: