Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Ջոշուա Կիմիխն ու հարձակվող Թոմաս Մյուլերը, հեգնական են պատասխանել լրագրողների հարցերին Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում «Հերտայի» նկատմամբ տարած 4-1 հաշվով հաղթանակից հետո: Այս խաղում լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի կարողացել դառնալ գոլի հեղինակ.
«Լևանդովսկու առանց գոլերի շա՞րքը. Ռոբերտը փոքր-ինչ զայրացած էր հանդերձարանում»,- Կիմիխի խոսքերն է փոխանցում Bayern & Germany-ին:
«Մենք ուրախ ենք, որ վերջապես կարողացանք խաղ անցկացնել առանց Լևանդովսկու գոլի»,- ավելացրել է Թոմաս Մյուլերը:
Նշենք՝ Լևանդովսկին «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում ընթացիկ առաջնությունում 28 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 34 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: