«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Ա Սերիայի 23-րդ տուրում «Միլանի» հետ ոչ-ոքին (0-0) և կատակել իր օգնական Մարկո Լանդուչիի հասցեին։
Լանդուչին փոխարինել է Ալեգրիին, երբ թուրինցիների գլխավոր մարզիչը որակազրկում էր։ Գլխավոր մարզչի օգնականի ղեկավարությամբ «Ծեր սինյորան» երկու անգամ խփել է 4-ական գոլ՝ «Ռոմայի» (4-3) և «Սամպդորիայի» հետ խաղերում (4:1):
«Լավ խաղ էր: Եթե պարտվեինք, 10 միավորով կզիջեինք այսօրվա մրցակցին, ինչը շատ վատ կլիներ։ Հանդիպման վերջին պետք է մի փոքր ավելի հանգիստ և կենտրոնացված լինենք։ Մենք շտապում ենք և սխալվում վճռական հպումներում: Կոշտ խաղ էր, ոչ-ոքին արդար արդյունք է։
Ես ուրախ եմ, քանի որ տղաները ավելի ու ավելի են խաղում թիմային խաղ, ըմբռնումով, բոլորն ավելի լավ են հասկանում, երբ պետք է տիրել գնդակին պաշտպանության և հարձակման փուլերում։ Ֆուտբոլիստներն ավելի վստահ են դարձել, քանի որ վերջին 12 հանդիպումներից 8-ում մենք անառիկ ենք պահել դարպասը, և դա լավ ազդանշան է։
Միգուցե Լանդուչին պե՞տք է պահեստայինների նստարանին միշտ լինի։ Մենք երբեք չորս գոլ չենք խփում, երբ ես եմ թիմը ղեկավարում․ միգուցե խնդիրը իմ մեջ է»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։