«Վերոնայի» հարձակվող Ջիովաննի Սիմեոնեն խոսել է իր ելույթների և ապագա պլանների մասին։
«Ես կարծում եմ, որ դեռևս չեմ հասել մարզավիճակիս գագաթնակետին։ Շատ եմ հավանում իմ ներկայիս ակումբը և չեմ պատրաստվում առաջիկա տարվա ընթացքում հեռանալ այստեղից։
Մեր գլխավոր մարզիչ Տուդորը կարողանում է հարկ եղած դեպքում ճիշտ բառեր գտնել և մոտիվացնել մեզ։ Ինձ կարող եք «Չոլիտո» անվանել։ Նախկինում, երբ ինձ այդպես էին դիմում, զայրանում էի, քանի որ դա նշանակում էր փորքիկ Դիեգո։
Իսկ այժմ «Չոլիտո» նշանակում է Ջիովաննի, ոչ թե Դիեգոյի տղա»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Sky Italia-ն։
Հիշեցնենք, որ արգենտինացին հանդիսանում է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին։