Իտալական «Ֆիորենտինան» պատրաստվում է Լոնդոնի «Արսենալից» գնել Լուկաս Տորեյրային։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վարձավճարով գտնվում է «մանուշակների» ճամբարում։
Ուրուգվայցուն պայմանագիր կառաջարկվի մինչև 2026 թվականը։ Աշխատավարձը կկազմի տարեկան 3 մլն եվրո։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։
























































