«Լացիոյի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ՊՍԺ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
Հաղորդվում է, որ կենտրոնական կիսապաշտպանը կարող է ամռանը հեռանալ հռոմյան ակումբից: «Լացիոն» ֆուտբոլիստից պատրաստ է բաժանվել 70-80 մլն եվրոյի դիմաց: ՄՅՈՒ-ն և ՊՍԺ-ը հետաքրքրված են նրա ծառայություններով:
Սավիչի ծառայություններով հետաքրքրված է անձամբ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն: «Յունայթեդը» իր հերթին փորձել է ձեռք բերել նրան 2019 թվականի ամռանը: Այդ ժամանակ «կարմիր սատանաները» պատրաստ էին 60 մլն եվրո վճարել Միլինկովիչ-Սավիչին:
Ընթացիկ մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստի ակտիվում 23 խաղ կա, 5 գոլ և նույնքան գոլային փոխանցում: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին:
























































