Ա Սերիայի 18-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Բոլոնիային» ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Ալվարո Մորատան, իսկ արդեն 69-րդ րոպեին նրա փոխանցումից հետո աչքի ընկավ Կուադրադոն։ Խաղն այսպես էլ ավարտվեց։
Այս հանդիպումից հետո թուրինցիները 31 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում են, իսկ «Բոլոնիան» 24 միավորով՝ 10-րդ։