Calcio Mercato-ի տեղեկություններով՝ «Նյուքասլ Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոյին:
Նշվում է, որ իտալացիները դեմ չեն ազատվել ֆուտբոլիստից, որպեսզի թեթևացնեն աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը։
Մելոն հայտնվել է ոչ միայն «կաչաղակների» դիտակետում․ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլն» և «Սևիլյան»:
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել իր ֆուտբոլիստին նույնիսկ վարձավճարով, սակայն տրանսֆերը գնելու պարտադիր իրավունքով։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։