«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, շնորհավորել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին, ով 7-րդ անգամ ստացավ մրցանակը։
«Շնորհավորում եմ Լիոնել Մեսսիին և Ալեքսիա Պուտելլասին՝ 2021 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրներ դառնալու համար։ Նաև շնորհավորում եմ բոլոր մյուս թեկնածուներին:
Ես արժանացել եմ «Տարվա լավագույն հարձակվող» մրցանակին, և ոչ մի խաղացող չի կարող անհատական մրցանակ նվաճել՝ առանց նրա թիկունքում ուժեղ թիմի և հավատարիմ երկրպագուների:
Շնորհակալություն ձեր աջակցության համար»,- գրել է Լևանդովսկին Twitter-ում: