«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Պրիմերայի 15-րդ տուրում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակը (3-1).
«Սա չեմպիոնական մակարդակի մրցակից էր: Մենք ավելի քիչ էինք գերիշխում, քան ես կարծում էի: Բարդ խաղ էր և «Վիլյառեալն» այսօր արժանի չէր պարտության: Չեմ խոսի մրցավարի մասին:Բարդ աշխատանք է: Ես չեմ քննարկելու՝ արդյոք ձեռքով խաղ կա՞ր, թե՞ ոչ: Բացի մրցավարից, կա նաև VAR համակարգը: Դժվար է մրցավար լինելը: Ես շատ մեծ հարգանք եմ տածում նրանց նկատմամբ: Մի օր նրանք կարող են քեզ օգնել, մեկ այլ օր՝ վնասել:
Ինչ վերաբերում է Ունայ Էմերիին, ես նրանից ողջույնի էի սպասում: Չեմ հասկանում նրա զայրույթը: Դժգո՞հ էր մրցավարությունից. նման բաներ լինում են: Սա ֆուտբոլ է: Վերջիվերջո մենք սեղմեցինք միմյանց ձեռքը»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն: