«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 15-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ տարած 3-1 հաշվով հաղթանակը։
«Մենք գերազանց թիմի դեմ էինք խաղում։ Բարդ խաղ էր, և մենք ավելի քիչ էինք գերիշխում, քան սպասում էինք։ Բայց մեր բախտը բերեց Մեմֆիս Դեպայի գոլի ու 11-մետրանոցի հետ կապված։
Այս երեք միավորը ոսկի արժե, որովհետև այն առաջին արտագնա հաղթանակն է՝ հաշվի առնելով իրավիճակը, այն մեզ համար սուրբ ջրի պես է։ Առանց հաջողության ոչ մի բանի չես հասնի, բայց «Վիլյառեալը» պարտության արժանի չէր»,-ասել է Չավին Movistar-ի եթերում։