ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն աշխատանքային այցով մեկնել է Իսրայել:
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Իսրայել կատարած իր առաջին այցի ժամանակ, պաշտոնյան երկրի ղեկավարության հետ քննարկել է պայմանագիրը, որն ուղղված է Իսրայելի և արաբական երկրների` Բահրեյնի, ԱՄԷ-ի, Սուդանի և Մարոկկոյի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Մասնավորապես, Ինֆանտինոն չի բացառել ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկություն անցկացնել այս երկրներից մեկում, ինչպես նաև Պաղեստինում: Ինֆանտինոն նաև փորձել է երկրի ֆուտբոլի իշխանությունների աջակցությունը ստանալ Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու հարցում, որին ակտիվորեն դեմ են բազմաթիվ եվրոպական ասոցիացիաներ, ֆուտբոլիստներ և թիմերի մարզիչներ:
«Աշխարհի առաջնությունն Իսրայելում և Պաղեստինում անցկացնելու հնարավորությունն ինձ հետաքրքիր է թվում: Դա կօգնի մարել տասնամյակներ շարունակվող հակամարտությունը», — մեջբերում է ՖԻՖԱ-ի նախագահին The Athletic-ը: