«Լոկոմոտիվի» սպորտի և զարգացման բաժնի պետ Ռալֆ Ռանգնիկը հետաքրքրված է «Նյուքասլը» գլխավորելու տարբերակով: Այդ մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը:
63-ամյա Ռանգնիկը կարող է գլխավորել «Նյուքասլը»: Նշվում է, որ Ռանգնիկը միշտ երազել է աշխատել Պրեմիեր լիգայում:
Ռանգնիկը աշխատում է «Լոկոմոտիվում» 2021 թվականի հուլիսից: Նախորդ շաբաթ մոսկովյան ակումբը բաժանվել է իր գլխավոր մարզիչ Մարկո Նիկոլիչից և այս պաշտոնում նշանակել գերմանացի Մարկուս Գիսդոլին:
Իր հերթին լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ «Նյուքասլը» «Տոտենհեմի» հետ խաղից առաջ կհեռացնի ներկայիս մարզիչ Սթիվ Բրյուսին:
ԱՊԼ առաջիկա տուրում «Նյուքասլը», հոկտեմբերի 17-ին, սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Նյուքասլի» հաղթանակը գնահատում է 3,45 գործակցով, ոչ ոքին՝ 3,60 իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 2,10