Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել կիսապաշտպան Պեդրի Լոպեսի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:
Այդ մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
18-ամյա ֆուտբոլիստի և կատալոնական ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին: Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թվականի ամառ:
Նշվում է, որ նոր պայմանագրում ներառված կլինի կետ, ըստ որի նրա տրանսֆերի փոխհատուցման գումարը կկազմի 1 միլիարդ եվրո (կլաուսուլա): Պաշտոնապես պայմանագիրը երկարացնելու մասին պետք է հայտարարվի մոտ օրերս: