Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իսկական «դահիճ» է դարձել Լյուքսեմբուրգի հավաքականի համար։
Աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Լյուքսեմբուրգի դեմ խաղում Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Այսպիսով, պորտուգալացիների ավագը իր կարիերայի ընթացքում ինը անգամ «խոցել է» Լյուքսեմբուրգի դարպասը։
Ոչ մի այլ հավաքական ավելի շատ գոլ բաց չի թողել Ռոնալդուից, քան Լյուքսեմբուրգը։ 7-ական գոլ Ռոնալդուն խփել է Լիտվայի և Շվեդիայի, իսկ 6-ական գոլ՝ Անդորրայի և Հունգարիայի դարպասները։