«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ երկու անգամ մերժել է Անգլիայի հավաքականը գլխավորելու առաջարկը: Շոտլանդացին պնդում է, որ նրան չէին ըդունի իր հայրենիքում, եթե նա ընդուներ նման առաջարկը:
«Անհնար էր ընդունել նման առաջարկ:
Երկրորդ անգամ նրանք դիմեցին Մարտին Էդվարդսի մոտ («Մանչեսթեր Յունայթեդի» նախկին նախագահ): Ես նրան ասացի. «Պարզապես մոռացիր, ինձ չի հետաքրքրում»: Ես արագ որոշում կայացրեցի, ինձնից պահանջվեց 10 վայրկյան:
Դա անհնար էր, բացարձակապես անհնար: Եթե ես մարզեի մեկ միլիոն տարի, միևնույն է, ես չէի լինի Անգլիայի հավաքականի մարզիչը: Պարզապես մտածեք, թե ինչ երեսով կվերադառնայի Շոտլանդիա: Աստված իմ․․․» — ասել է Ֆերգյուսոնն իր ինքնակենսագրական գրքի շնորհանդեսին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: