«Ռոմայի» պաշտպան Ռոջեր Իբանյեսը ասել է, որ կցանկանար խաղալ Բրազիլիայի հավաքականում վերջին օլիմպիական խաղերում, ինչպես նաև խոսել է Իտալիայի հավաքականը ներկայացնելու հնարավորության մասին:
«Մոուրինյուն գիտեր, թե որքան եմ ցանկանում խաղալ Օլիմպիական խաղերում, բայց այդ դեպքում ես բաց կթողնեի մինչմրցաշրջանային մարզումները: Ես կգնայի, մանավանդ որ մենք ոսկե մեդալներ նվաճեցինք, բայց «Ռոման» որոշեց, որ ինձ համար ավելի լավ է մնալ: Եվ դա նորմալ է:
Ես ծնվել եմ Բրազիլիայում և ինձ բրազիլացի եմ զգում: Ես կցանկանայի խաղալ ազգային հավաքականում, բայց ունեմ նաև իտալական և ուրուգվայական անձնագրեր, ուստի պատրաստ եմ լսել այդ հավաքականների առաջարկները:
Ես զրուցեցի Իտալիայի հավաքականի «բրազիլացիների» հետ: Տոլոյին իմ ընկերն է։ Տեսնենք, թե ինչ կստացվի», — ասել է Իբանյեսը Corriere dello Sport-ին տված հարցազրույցի ժամանակ: