«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգն ակումբի ղեկավարությանը ներկայացրել է պահանջներ, որոնց կատարման դեպքում ինքը պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ երաշխիքներ, որ լինելու է թիմի կարևոր ֆիգուրներից մեկը։ Կողմերի միջև ներկայումս գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։