Մադրիդի «Ռեալը» ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերն անվճար ձեռք բերել 2022 թվականի ամռանը, հայտնում է AS-ը:
Պոգբայի գործող պայմանագիրը «Յունայթեդի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո, իսկ «սերուցքայինները» ցանկանում են օգտվել ստեղծված իրավիճակից` կիսապաշտպանի հետ անվճար պայմանագիր կնքելու համար:
Երկրպագուների և լրագրողների մեծ մասը կարծում է, որ Պոգբայի նկատմամբ «Ռեալի» հետաքրքրությունը նվազել է այն բանից հետո, երբ Զինեդին Զիդանը լքեց մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, բայց իրականում դա այդպես չէ:
Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ տրանսֆերային շուկայում սերուցքայինների թիվ 1 թիրախ հանդիսացող Պոգբան և Կիլիան Մբապեն կցանկանային միասին խաղալ Մադրիդում՝ հաշվի առնելով ևս մեկ ֆրանսիացի Կարիմ Բենզեմայի հետ ունեցած գերազանց հարաբերությունները: